Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
25.10.2019 | 01:00

(Նախորդ մասը)

Ո­րոշ վայ­րե­րում չհա­ջող­վեց խու­սա­փել բա­խում­նե­րից:
1989 թ. ապ­րի­լի 9-ին Թբի­լի­սիում սո­վե­տա­կան զոր­քե­րը, տան­կե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ցրե­ցին հա­կա­սո­վե­տա­կան հան­րա­հա­վա­քը: Հրա­սայ­լե­րի տակ զոհ­վե­ցին տաս­նյակ խա­ղաղ բնա­կիչ­ներ: Բա­նա­կա­յին­նե­րը ևս, սակ­րա­վո­րի բա­հե­րի կի­րառ­մամբ, դա­ժա­նա­բար ցրե­ցին տան­կե­րի տակ զոհ­ված քա­ղա­քա­ցի­նե­րի հի­շա­տա­կին նվիր­ված խա­ղաղ ցույ­ցը: Ընդ ո­րում, չհայտ­նա­բեր­վե­ցին այն ան­ձինք, ով­քեր ցույ­ցը ցրե­լու հրա­ման էին ար­ձա­կել: Գոր­բա­չովն ու Շևարդ­նա­ձեն խու­սա­նա­վե­ցին այդ բո­լոր հար­ցե­րից, հայ­տա­րա­րե­լով, որ ի­րենք բա­վա­կան ուշ են ի­րա­զեկ­վել այդ մա­սին և հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել խո­չըն­դո­տե­լու դա­ժա­նու­թյուն­նե­րին (այ­սինքն, կա­մա թե ա­կա­մա չեն տի­րա­պե­տել ի­րա­վի­ճա­կին):


1989 թ. Ֆեր­գա­նա­յում, ազ­գա­մի­ջյան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան հիմ­քի վրա, տե­ղի ու­նե­ցավ թուրք-մես­խեթ­ցի­նե­րի կո­տո­րած և ծե­ծու­ջարդ՝ վտա­րե­լով նրանց ի­րենց բնա­կա­վայ­րե­րից: Թեև կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում էին Ար­ցա­խի (Ղա­րա­բա­ղի) հիմ­նա­հար­ցը ներ­կա­յաց­նել որ­պես միջկ­րո­նա­դա­վա­նա­կան բնույ­թի հա­կա­սու­թյուն, ՈՒզ­բեկս­տա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Ռա­ֆիկ Նի­շա­նի Նի­շա­նո­վը Ֆեր­գա­նա­յի ող­բեր­գու­թյու­նը փոր­ձում էր բա­ցատ­րել որ­պես «մի պնակ ե­լա­կի» պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած սո­վո­րա­կան շու­կա­յա­կան վեճ, ին­չը ՍՍՀՄ բնակ­չու­թյան հա­մար դար­ձավ «բե­րա­նի ծա­մոն»: Ա­ռա­ջարկ­վեց թուրք-մես­խեթ­ցի­նե­րին վե­րաբ­նա­կեց­նել Թուր­քիա­յի հետ Վրաս­տա­նի սահ­մա­նին: Վրաս­տանն ընդ­դի­մա­ցավ: Ե­ղավ նաև թուրք-մես­խեթ­ցի­նե­րին Ղրի­մում բնա­կեց­նե­լու ա­ռա­ջար­կու­թյուն, և դար­ձյալ չս­տաց­վեց՝ ուկ­րաի­նա­ցի­նե­րը վր­դով­վե­ցին: Փախս­տա­կան­նե­րի մի մա­սին ըն­դու­նեց Ադր­բե­ջա­նը, սա­կայն հիմ­նախն­դի­րը ար­մա­տա­կան լու­ծում չս­տա­ցավ: Ի վեր­ջո, հար­ցը մնաց օ­դում կախ­ված:
1991 թ. հուն­վա­րի 13-ին Վիլ­նյու­սում, հան­րա­պե­տու­թյան հե­ռուս­տա­տե­սու­թյան շեն­քի մոտ սո­վե­տա­կան բա­նա­կի հետ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց բա­խում­նե­րի պատ­ճա­ռով ե­ղան զո­հեր ինչ­պես բնակ­չու­թյան, այն­պես էլ զին­ծա­ռա­յող­նե­րի շար­քե­րում (Գոր­բա­չովն ամ­բող­ջո­վին հրա­ժար­վեց զին­վո­րա­կան­նե­րին քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան դեմ օգ­տա­գոր­ծե­լու փաս­տից, հայ­տա­րա­րե­լով, որ ան­տե­ղյակ է այդ ա­մե­նին):


Մոլ­դո­վա­կան հան­րա­պե­տու­թյու­նում 1992 թ. սկս­վե­ցին Մեր­ձդ­նեստ­րի ռուս բնակ­չու­թյան հե­տապն­դում­ներ՝ ջար­դե­րի ու­ղեկ­ցու­թյամբ, և միայն գե­նե­րալ Ա­լեք­սանդր Ի­վա­նի Լե­բե­դի ճիշտ ժա­մա­նա­կին կա­տա­րած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ այդ տա­րա­ծաշր­ջա­նում հաս­տատ­վեց խա­ղա­ղու­թյուն և կար­գու­կա­նոն:


Այդ ըն­թաց­քում Սո­վե­տա­կան Միու­թյու­նում թափ էին առ­նում, այս­պես կոչ­ված, ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­ներ՝ «ա­րա­գաց­մամբ» և «վե­րա­կա­ռու­ցու­մով» կոր­ծա­նե­լով ՍՍՀՄ-ը: «Պլյու­րա­լիզ­մի» կար­գա­խո­սի ներ­քո միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ազ­գայ­նա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի մի­ջո­ցով, ո­րը ստեղծ­վել և խրա­խուս­վում էր Մոսկ­վա­յի կող­մից, ըն­թացք տր­վեց ան­կա­խու­թյան և ինք­նիշ­խա­նու­թյան գոր­ծըն­թա­ցին: Մի­խա­յիլ Գոր­բա­չո­վը (եր­կի­րը պետք է ճա­նա­չի իր «հե­րոս­նե­րին») շա­րու­նա­կում էր ստա­նալ Արևմուտ­քի հա­մա­կող­մա­նի ա­ջակ­ցու­թյու­նը: 1989 թվա­կա­նի փետր­վա­րին սո­վե­տա­կան զոր­քե­րը դուրս բեր­վե­ցին Աֆ­ղանս­տա­նից: Նույն տար­վա մար­տին ՍՍՀՄ-ում ա­ռա­ջին ան­գամ տե­ղի ու­նե­ցան խոր­հր­դա­րա­նա­կան «ա­զատ» ընտ­րու­թյուն­ներ՝ նույն «Մոս­կովս­կա­յա տրի­բու­նա­յի» ան­խոնջ ղե­կա­վա­րու­թյամբ՝ հա­մա­ձայն «վա­շինգ­տո­նյան մարզ­կո­մի հրա­հանգ­նե­րի»:


Մե­ծա­քա­նակ ան­կազ­մա­կերպ մարդ­կանց կու­տա­կում­նե­րի ժա­մա­նակ «փոր­ձարկ­վում» էին ցու­ցա­րար զանգ­ված­նե­րի վրա մե­քե­նա­յու­թյուն­նե­րի (մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի) էթ­նո­հո­գե­բա­նա­կան ձևեր և մե­թոդ­ներ՝ հաշ­վի առ­նե­լով տե­ղի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Այդ­պի­սի հիմ­քի վրա էր ստուգ­վում նաև ֆուտ­բո­լա­յին եր­կր­պա­գու­նե­րի ան­կազ­մա­կերպ ամ­բոխ­նե­րի տա­րե­րա­յին կու­տա­կում­նե­րի կա­ռա­վա­րու­մը: Ան­կազ­մա­կերպ ամ­բոխ­նե­րի կա­ռա­վար­ման հաս­ցեա­կան ակ­տի­վու­թյուն էր դի­տարկ­վում նաև Լե­նինգ­րա­դի սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան տար­բեր լա­բո­րա­տո­րիա­նե­րի գոր­ծու­նեու­թյան մեջ, ուր հա­վաք­ված է զանգ­վա­ծա­յին մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի փոր­ձի բա­վա­կան հա­րուստ նյութ:


«Մոս­կովս­կա­յա տրի­բու­նա­յի» ներ­կա­յա­ցուց­չի Երևան կա­տա­րած յու­րա­քան­չյուր հեր­թա­կան այ­ցից և հա­մա­պա­տաս­խան հրա­հան­գա­վո­րու­մից հե­տո ՀՀՇ-ն ակ­տի­վաց­նում էր հան­րա­հա­վա­քա­յին գոր­ծու­նեու­թյու­նը սադ­րիչ ե­լույթ­նե­րով՝ հետզ­հե­տե տրա­մադ­րե­լով ցու­ցա­րար­նե­րին ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ընդ­դեմ սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան:
1989 թ. օ­գոս­տո­սին Հայ­կա­կան ՍՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու, իր թար­սու­շի­տակ կող­մե­րով, ա­ռա­ջադր­վեց ՀՀՇ ակ­տի­վիստ­նե­րի ոչ մե­ծա­քա­նակ մի խումբ: Նա­խընտ­րա­կան խառ­նաշ­փո­թի ըն­թաց­քում «Կո­մի­տեի» ան­դամ­նե­րից մե­կը, հն­չեց­նե­լով ՀՀՇ-ի մտադ­րու­թյու­նը՝ ի­րենց կողմ­նա­կից­նե­րի ա­ռա­ջադր­ման ճա­նա­պար­հով խոր­հր­դա­րա­նում ձայ­ներ ստա­նա­լու մա­սին, հայ­տա­րա­րեց. «Թե­կուզ պո­լի փետ, բայց դա պետք է մե՛­րը լի­նի»:
1990 թ. օ­գոս­տո­սին, Հայ­կա­կան ՍՍՀ Գե­րա­գույն Խոր­հր­դի Նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րում, քվեար­կու­թյան եր­րորդ փոր­ձից հե­տո, ըն­տր­վեց Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը (վար­չա­կան ռե­սուր­սը վերջ­նա­կա­նա­պես սպառ­վեց): Կո­մու­նիստ-պատ­գա­մա­վոր­նե­րի վրա բա­վա­կան մեծ ճն­շում գոր­ծադր­վեց ՀՀՇ հա­մե­մա­տա­բար փոք­րա­թիվ պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից: Ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի քվեար­կու­թյան եր­րորդ փոր­ձի ըն­թաց­քում ՍՄԿԿ ան­դամ-պատ­գա­մա­վոր­նե­րի՝ ՀՀՇ-ի կող­մը զանգ­վա­ծա­բար անց­նե­լու փաս­տը: Այ­դօ­րի­նակ «գաղ­թի» սկիզ­բը դրեց «կո­մու­նիզ­մի կա­ռուց­ման գոր­ծում» ան­ցյա­լում չա­փա­զանց ե­ռան­դուն նախ­կին կո­մե­րի­տա­կան, հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րից մե­կի կու­սակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան նո­րան­շա­նակ քար­տու­ղա­րը (Վ. Խ.):


Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ խոր­հր­դա­րա­նա­կան­ներն ա­սես ա­հա­զան­գի էին սպա­սում, և հենց որ ու­րա­ցո­ղը հն­չեց­րեց ՀՀՇ-ի կողմն անց­նե­լու դա­վա­ճա­նա­կան կո­չը, նրա հետևից ձգ­վեց ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում ակ­տի­վո­րեն «կո­մու­նիզմ կա­ռու­ցող­նե­րի» եր­կար հեր­թը: Ստեղծ­ված մթ­նո­լոր­տը բնո­րո­շում է նաև այն, որ, ՀՀՇ ան­դամ­նե­րից մե­կի սադ­րիչ հար­ցին, թե «ինչ է կո­մու­նիզ­մը», այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը (Վ. Մ.), քուն­քա­մա­զե­րը ձեռ­քի ա­փում ո­լո­րե­լով, պա­տաս­խա­նեց. «Կո­մու­նիզ­մը ուր­վա­կան էր, ո­րը հայ­տն­վեց և կո­րավ»:


Խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րը տե­ղի ու­նե­ցան փո­ղո­ցա­յին ամ­բո­խի ան­մի­ջա­կան և բա­վա­կան ագ­րե­սիվ ճնշ­ման տակ: Ակ­տիվ սադ­րանք­ներ էին ի­րա­կա­նաց­վում օգ­տա­գոր­ծե­լով հիմ­նա­կա­նում, այս­պես կոչ­ված «Նո­վոդ­վորս­կա­յա­յի ախ­տան­շա­նով» ագ­րե­սիվ հիս­տե­րիկ կա­նանց, ո­րոնց ժո­ղո­վուր­դը կո­չում էր «ըՁՀ» (զրա­հա­մե­քե­նա): Այդ էկ­զո­տիկ ան­վա­նու­մը նրանք ստա­ցան այն պա­հից, երբ այդ կա­նանց ամ­բո­խը, Երևա­նում հայ­տա­րար­ված պա­րե­տա­յին ժա­մի ըն­թաց­քում, կանգ­նեց­րեց զրա­հա­մե­քե­նա­նե­րի շա­րա­սյու­նը: (Ի դեպ, «Մոս­կովս­կա­յա տրի­բու­նա­յի» «հա­մա­կար­գող­նե­րի» թե­լադ­րան­քով «ֆե­մի­նիս­տա­կան գոր­ծո­նը» սադ­րիչ նպա­տակ­նե­րով կի­րա­ռե­լուց օգտ­վում էին նաև ՍՍՀՄ մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րում):
Իր հաղ­թա­կան ճա­ռում «Գե­րա­գույն խոր­հր­դի նո­րա­թուխ նա­խա­գահ» Լ. Տեր-Պետ­րո­սյա­նը հպար­տու­թյամբ հայ­տա­րա­րեց ժո­ղովր­դին, որ ի­րեն զրա­հա­պատ «մեր­սե­դես» է նվի­րել ան­ձամբ ՍՍՀՄ ՊԱԿ-ի նա­խա­գահ, բա­նա­կի գե­նե­րալ Վլա­դի­միր Ա­լեք­սանդ­րի Կրյուչ­կո­վը:

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱ­ՑԱՎ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԲՌ­ՆԱ­ԶԱՎ­ԹՈՒՄ
Իսկ այժմ անդ­րա­դառ­նանք Լե­նինգ­րա­դյան «Պե­րեստ­րոյ­կա» ա­կում­բի ան­դամ, «երդ­վյալ հա­կա­սո­վե­տա­կան» Սվետ­լա­նա Լու­րյեի «Ազ­գա­բա­նու­թյան պատ­մու­թյուն» մե­նագ­րու­թյան մեջ հն­չեց­ված «կան­խա­գու­շա­կու­թյա­նը». «1915 թ. հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը և դրան հա­ջոր­դած մի շարք ի­րա­դար­ձու­թյուն­ներ (հետ­պա­տե­րազ­մյան խա­ղա­ղու­թյան կոն­ֆե­րանս­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, որ­տեղ քն­նարկ­վում, իսկ հե­տա­գա­յում ար­դեն՝ չէր քն­նարկ­վում «հայ­կա­կան հար­ցը»), ա­հա­վոր ցն­ցում էր հայ ժո­ղովր­դի հա­մար: Ընդ ո­րում, դեռ հայտ­նի չէ, թե ինչն էր հա­յե­րի հա­մար ա­ռա­վել մեծ ցն­ցում՝ թուր­քե­րի վայ­րա­գու­թյուն­նե­րը, մեկ մի­լիո­նը գե­րա­զան­ցող զո­հե­րի քա­նա­կը, զանգ­վա­ծա­յին գա՞ղ­թը, թե՞ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին հա­ջոր­դած խա­ղա­ղու­թյան կոն­ֆե­րանս­նե­րի ա­ղա­ղա­կող ա­նար­դա­րու­թյու­նը, որ­տեղ չա­րը չդա­տա­պարտ­վեց, որ­տեղ հա­յե­րին մերժ­վեց ոչ միայն Թուր­քիա­յի սահ­ման­նե­րում գո­նե «ազ­գա­յին օ­ջախ» ու­նե­նա­լու ի­րա­վուն­քը, ոչ միայն նյու­թա­կան հա­տու­ցու­մը կորց­ված ու­նեց­ված­քի դի­մաց, այլև նույ­նիսկ բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյու­նը: Հա­յե­րից, պար­զա­պես, խույս տվե­ցին: Այդ ըն­թաց­քում աշ­խար­հը հասց­րեց մո­ռա­նալ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին, իսկ նրանց հա­մար դա գրե­թե ա­վե­լի ծանր է, քան բուն ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Նրանք ապ­րել են ցա­քուց­րիվ` աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում, հա­ճախ ձգ­տե­լով թաքց­նել ի­րենց ծա­գու­մը՝ հա­մընդ­հա­նուր ա­նար­դա­րու­թյան հա­մոզ­ված աշ­խար­հի մեջ, չնա­յած նրանց այլևս ոչ մի տեղ չեն հե­տապն­դել: Թուրք դի­վա­նա­գետ­նե­րի նկատ­մամբ մի քա­նի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բա­վա­կան թույլ մխի­թա­րու­թյուն էին: Հայ­կա­կան գի­տակ­ցու­թյան կոնֆ­լիկ­տայ­նու­թյան աս­տի­ճա­նը շա­րու­նա­կում էր բարձ­րա­նալ: Կա­րե­լի էր ակն­կա­լել, ինչ­պես դա­րաս­կզ­բի կով­կա­սյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի դեպ­քում, որ հայ­կա­կան մի­ջա­վայ­րում կհայ­տն­վի ինչ-որ մի ներ­քին կա­ռույց, ո­րը կօգ­նի հա­յե­րին հաղ­թա­հա­րե­լու ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը: Բայց այն, կար­ծես թե, չէր հայ­տն­վում: Ա­վե­լին, հայ պատ­մա­բա­նը են­թադ­րում է, որ «ամ­բողջ աշ­խար­հում շատ չեն գտն­վի այն­պի­սի ազ­գա­յին հա­մայ­նք­ներ, պա­ռակտ­ված այդ­քան սուր ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րով կամ այդ­պես լիո­վին ճաք­ճք­ված, ինչ­պես հայ­կա­կան հա­մայն­քը»: Դա հո­գե­կան ծանր հար­վա­ծի հետևանք էր, և թվում էր, թե մո­տե­նում է հա­յե­րի պատ­մու­թյան ա­մե­նաող­բեր­գա­կան է­ջը, երբ նրանք ի­րենց ձեռ­քով կա­նեն այն, ինչ չկա­րո­ղա­ցան ա­նել ա­մե­նա­սար­սա­փե­լի ճն­շումն ու հե­տապն­դում­նե­րը՝ նրանք ի­րենք ի­րենց կդա­տա­պար­տեն մշա­կու­թա­յին և ազ­գա­յին ինք­նաոչն­չաց­ման»:


Մի­գու­ցե հատ­կա­պես «մշա­կու­թա­յին և ազ­գա­յին ինք­նաոչն­չա­ցումն» էին հաշ­վար­կել և շա­րու­նա­կում են հաշ­վար­կել հան­րա­հա­վա­քա­յին (փո­ղո­ցա­յին) «քա­ղա­քա­կան» գոր­ծիչ­նե­րը՝ հայ­կա­կան (և մաս­նա­վո­րա­պես՝ երևա­նյան) է­լի­տա­յին ակ­տի­վո­րեն մղե­լով ար­տա­գաղ­թի:
ՀՀՇ-ի ակ­տի­վու­թյու­նը հա­սավ ան­նա­խա­դեպ լայ­նա­ծա­վալ չա­փե­րի: Մար­դիկ են­թարկ­վում էին զանգ­վա­ծա­յին հո­գե­բա­նա­կան մշակ­ման: Քա­ղաք­նե­րի և գյու­ղե­րի փո­ղոց­նե­րում գի­շեր-ցե­րեկ վխ­տում էին ավ­տո­մատ­նե­րով զին­ված մո­րու­քա­վոր ե­րի­տա­սարդ­ներ: Տի­րում էր վա­խի մթ­նո­լորտ, ճն­շում­ներ էին գոր­ծադր­վում պե­տա­կան կա­ռույց­նե­րի վրա: Մի­լի­ցիա­յի աշ­խա­տող­նե­րի նկատ­մամբ տե­ղի ու­նե­ցան բռ­նու­թյան բազ­մա­թիվ դեպ­քեր: Մի­լի­ցիա­յի աշ­խա­տա­կից­նե­րը նույ­նիսկ սկ­սե­ցին ա­մա­չել հա­մազ­գեստ կրե­լուց: Հրա­զեն հայ­թայ­թե­լու նպա­տա­կով հար­ձա­կում­նե­րի են­թարկ­վե­ցին ՆԳՆ շր­ջա­նա­յին և քա­ղա­քա­յին բա­ժան­մունք­նե­րը:
ՀՀՇ-ի ջո­կատ­նե­րը զի­նե­լու հա­մար սահ­մա­նա­պահ զո­րա­մա­սե­րից մե­կի զի­նա­պա­հես­տից գո­ղաց­վեց 150 Կա­լաշ­նի­կո­վի ավ­տո­մատ:


ՀՀՇ-ի սադ­րանք­նե­րը հա­ճա­խա­ցան: Այս­պես, 1990 թ. մա­յի­սին ՀՀՇ կենտ­րո­նա­կան շտա­բից զան­գա­հա­րե­ցին ՀՀՇ կա­յա­րա­նա­մերձ մաս­նա­ճյու­ղի շտաբ և, հայտ­նե­լով, որ կա­յա­րան է հաս­նում պահ­պա­նու­թյան տակ գտն­վող բեռ, հանձ­նա­րա­րե­ցին հար­ձակ­վել բեռն ու­ղեկ­ցող պա­հա­կախմ­բի վրա և խլել նրանց ավ­տո­մատ­նե­րը: Ընդ ո­րում, ե­րի­տա­սարդ­նե­րին հա­վա­տաց­րին, որ «զին­վոր­ներն ի­րենց ինք­նա­ձիգ­նե­րի մեջ չու­նեն մար­տա­կան փամ­փուշտ­ներ»: Սա­կայն դա ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն էր, ո­րի ար­դյուն­քում հար­ձակ­վող­նե­րը զո­հեր տվե­ցին, քա­նի որ զին­վոր­նե­րը, ՍՍՀՄ Զին­ված ու­ժե­րի կա­նո­նադ­րու­թյան հա­մա­ձայն, գոր­ծի դրե­ցին ի­րենց մար­տա­կան զեն­քե­րը:


ՀՀՇ-ի ղե­կա­վար­ներն օգ­տա­գոր­ծե­ցին հի­շյալ սադ­րան­քը՝ բնակ­չու­թյան դժ­գո­հու­թյու­նը գրգ­ռե­լու հա­մար: Ե­րի­տա­սարդ­նե­րի մահ­վան մեղքն ի­րեն­ցից հե­ռաց­նե­լու հա­մար նրանք լուր տա­րա­ծե­ցին, թե իբր «զանգ­վա­ծա­յին հու­զում­նե­րը» ճն­շե­լու նպա­տա­կով մո­տա­կա զո­րա­մա­սից դե­պի Երևան է շարժ­վում տան­կա­յին զո­րա­սյուն, ինչն ի­րա­կա­նու­թյա­նը չէր հա­մա­պա­տաս­խա­նում: Կեղ­ծիքն ա­րագ բա­ցա­հայտ­վեց, և խու­ճա­պը հա­ջող­վեց չե­զո­քաց­նել:
Հեր­թա­կան հան­րա­հա­վաք­նե­րից մե­կում լուր տա­րած­վեց, որ Երևա­նի տա­րած­քում կաու­չու­կի գոր­ծա­րա­նի աշ­խա­տան­քը թու­նա­վո­րում է քա­ղա­քի բնակ­չու­թյա­նը և կար­ճաց­նում նրանց կյան­քը, ո­րի ար­դյուն­քում գոր­ծա­րա­նը փակ­վեց, չնա­յած կաու­չու­կի գոր­ծա­րա­նի ար­տադ­րան­քը հան­րա­պե­տու­թյան հա­մար ու­ներ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն: Լուր տա­րած­վեց նաև, որ հայ­կա­կան ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի աշ­խա­տան­քը բա­ցա­սա­բար է ազ­դում բնա­կիչ­նե­րի ա­ռող­ջու­թյան վրա, ո­րի պատ­ճա­ռով հայ կա­նայք «հրեշ­ներ» են ծնում (տվյալ­նե­րը նույն­պես չհաս­տատ­վե­ցին): Հե­տա­գա­յում, երբ նույն այդ ՀՀՇ-ն նա­խա­ձեռ­նու­թյուն հան­դես բե­րեց ի պաշտ­պա­նու­թյուն ՀԱԷԿ-ի, քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կի հար­ցին, թե «ՀՀՇ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում նման փո­փո­խու­թյունն ինչ­պես հաս­կա­նալ», «ակ­տի­վիստ-բնա­պահ­պան» Խ. Ստամ­բոլ­ցյա­նը պա­տաս­խա­նեց. «Այդ­պես էր պա­հան­ջում քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը. այն ժա­մա­նակ այդ­պես էր անհ­րա­ժեշտ, հի­մա՝ ու­րիշ կերպ»:


Նման զգաց­մուն­քա­յին-սուտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հան­րա­հա­վա­քա­յին (փո­ղո­ցա­յին) քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մընդ­հա­նուր էյ­ֆո­րիա­յի ժա­մա­նակ ներ­գոր­ծում էին հան­րա­հա­վաք­նե­րի մաս­նա­կից­նե­րի վրա շնոր­հիվ «հո­գե­բա­նա­կան վա­րա­կի» տա­րած­ման, ինչն օգ­տա­գործ­վում էր գի­տա­կան հի­մուն­քնե­րով: Մարդ­կանց հան­րա­հա­վա­քա­յին խմ­բե­րի վրա ներ­գոր­ծե­լու նմա­նա­տիպ հո­գե­բա­նա­կան փոր­ձե­րը հա­ջո­ղու­թյամբ փոր­ձարկ­վում և լայ­նո­րեն կի­րառ­վում էին միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քում՝ սո­վե­տա­կան պե­տու­թյան ծրագր­ված կոր­ծան­ման գոր­ծըն­թա­ցում:
Հա­յաս­տա­նում, մաս­նա­վո­րա­պես, այդ գոր­ծու­նեու­թյու­նը վերջ­նա­կան ար­դյուն­քում նպաս­տեց հան­րա­պե­տու­թյան ար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի ոչն­չաց­մա­նը՝ եր­կիրն աս­տի­ճա­նա­բար վե­րա­ծե­լով ագ­րա­րա­յին-սպե­կու­լյա­տիվ կազ­մա­վոր­ման:
(շա­րու­նա­կե­լի)


Ռու­սե­րե­նից թագ­մա­նեց
Դա­վիթ Մկր ՄԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 2282

Մեկնաբանություններ